Վանը կրկին ցնցվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 17, 2012 15:20
Վանում Ռիխտերի սանդղակով 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել փետրվարի 17-ին` տեղական ժամանակով ժամը 11:32-ին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական TRT հեռուստաալիքը, հայտնել է երկրաշարժերի հետազոտման Կանդիլլի ինստիտուտը: Երկրաշարժի էպիկենտրոնը Վանի մոտ գտնվող Աղըրթը գյուղն է:
Նախնական տեղեկություններով` Վանում եւ նրա շրջակայքում զոհեր եւ ավերածություններ չեն եղել:
Վանում 2011 թ-ի նոյեմբերի 23-ին եւ հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժերը ամայացրել են քաղաքը: Վանի բնակֆոնդի 90 տոկոսը շարքից դուրս գալու պատճառով, բնակչության մեծամասնությունը հեռացել է քաղաքից: Ներկայում միջազգային կազմակերպությունների օգնությամբ Վանում 15 հազար մարդու համար վրանային քաղաք է կառուցվում` հեռացած բնակչությանը վերադարձնելու նպատակով:
Թուրքիայի երկրաշարժագիտական կենտրոնները հայտնել են, որ հետցնցումները Վանում եւ շրջակայքում հնարավոր է շարունակվեն մինչեւ 2012 թ-ի հունիս:






Facebook
Tweet This
Email This Post
