Նիգերիայում ավտոբուսների բախման հետևանքով 32 մարդ ողջ-ողջ այրվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2012 15:06

Նիգերիայում 2 մարդատար ավտոբուսներ են բախվել, ինչի հետևանքով բոցն իսկույն տարածվել է ավտոբուսների սրահում ու 32  ուղևորի ողջ-ողջ  այրվելու պատճառ դարձել:

Ավտոտրանսպորտային  պատահարը տեղի է ունեցել Բաուչի նահանգում: Պետական տրանսպորտային ընկերությանը պատկանող ավտոբուսները հակառակ ուղղություններով էին ընթանում: Իրար են բախվել  ճակատ-ճակատի` խաչմերուկում, որտեղ ճանապարհաշերտի լայնացման աշխատանքներ էին տարվում: Ներկայումս մեղավորը պարզված չէ:

Նմանատիպ պատահար է եղել 2011-ին. այն ժամանակ զոհվեց 16 մարդ:

Նիգերիայում ծանր հետևանքներով վթարներ հաճախակի են լինում` ճանապարհային ցանցի վատթար վիճակի ու վարորդների անփութության հետևանքով:

 

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply