Հին Օլիմպիայի հնագիտական թանգարանից գողացել են 65 անգին նմուշ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 17, 2012 15:38
Այսօր առավոտյան թալանվել է Հին Օլիմպիայի հնագիտական թանգարանը: Գողացվել է ամենաքիչը 65 անգին արտեֆակտ (հնագիտական արժեք ունեցող ձեռագործ աշխատանքներ): Ոստիկանության տվյալների համաձայն առավոտյան երկու դիմակավոր Հին հնագիտական թանգարանի մուտքի մոտ, որը գտնվում է քաղաքպետարանի մոտակայքում և Հին Օլիմպիայի հնագիտական հրապարակից դուրս, սպասում էին պահակ կնոջը:
Երբ կինը անջատել է ազդանշանային համակարգը, կողոպտիչները զենքի սպառնալիքի տակ նրա հետ ներս են մտել : Այնտեղ նրանք կնոջը կապել են աթոռից, բերանը կապել, կոտրել թանգարանի ցուցափեղկերը և վերցրել անտիկ շրջանի արվեստի գործեր:
Դրանից հետո մշակույթի և տուրիզմի նախարար Պավլոս Գերուլանոսը վարչապետին հրաժարականի դիմումն է ներկայացրել և անմիջապես իր գերատեսչության աշխատակիցների հետ մեկնել է Հին Օլիմպիա, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:





Facebook
Tweet This