Իրանը փորձարկում է «Շահաբ 3» հրթիռը. Իսրայելը սպառնում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2009 14:46

iran-hrtir«Հզորագույն մարգարե» զորավարժությունների շրջանակում Թեհրանն արդեն փորձարկել է մինչեւ 2000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներին հարվածելու հնարավորություն ունեցող «Շահաբ 3» հրթիռի փորձարկումները:

Նախօրեին փորձարկվել էին միջին հեռահարության «Շահաբ 1»-ն ու «Շահաբ 2»-ը: Իրանի օդուժի գեներալ Հուսեյն Սալամին հայտնել է, որ հրթիռների փորձարկման նպատակը իրանական զինուժի պաշտպանունակությունը ամրապնդելն է:

Ըստ նրա` բոլոր հրթիռները հարվածել են թիրախին: Միաժամանակ Թել Ավիվում մտահոգություններ են հայտնել իրանական հրթիռների փորձարկման կապակցությամբ: Իսրայելի փոչարտգործնախարար Դանի Այալոնը «Ալ Ջազիրա»-ի հետ զրույցում հայտնել է, որ իրանցիները «թանկ գին են վճարելու», եթե չդադարեցնեն իրենց հրթիռային ու միջուկային փորձարկումները:

Դիտվել է 1296 անգամ:
Print Friendly

Leave a Reply