Երեք ավտովթարից`երեք վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 17, 2012 13:12

Փետրվարի 16-ին, ժամը 22.55-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի փողոցի թիվ 64/2 տան մոտ բախվել է էլեկտրասյանը, ապա՝ նշված տան պատին:
Բախման հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 16-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին բախվել  է ճամփեզրին կայանված  «Մերսեդես» մակնիշի  բեռնատարի:
«Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 16-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե-190» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատ քաղաքի Արարատյան փողոցում բախվել  է «ՎԱԶ- 21099», այնուհետև` ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Դիտվել է 796 անգամ:
Print Friendly

Leave a Reply