Մեկը բարեկամի գորգի տակից է դրամ գողացել, մյուսները` մթերային խանութից և ուրիշ այլ գողություններ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 17, 2012 13:04
Փետրվարի 16-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Վերին Արտաշատ գյուղի 22-ամյա մի բնակչի:
Պարզվել է, որ նա 2011 թ. դեկտեմբերի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում, հյուրընկալվելով Նորաշեն գյուղի բնակիչներից մեկի տանը՝ ննջասենյակի հատակի գորգի տակից գողացել է 200.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:
Փետրվարի 16-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Ավանի Բրյուսովի թաղամասում գտնվող մթերային խանութի ապակիները կոտրելով՝ մտել են ներս:
Ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները խանութից գողություն կատարելու պահին բռնել և բերման են ենթարկել 22-ամյա Գերասիմին և 31-ամյա Գնելին:
Պարզվել է, որ  նրանք նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, խանութի պատուհանը և ճաղավանդակը կոտրելով՝ գողացել են 70.000 դրամ կանխիկ գումար և բջջային հեռախոսի լիցքավորման քարտեր:
Գողոնն առգրավված է:
Երիտասարդները ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:
Փետրվարի 16-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արմավիր քաղաքի 26-ամյա մի բնակչուհու:
Պարզվել է, որ նա  փետրվարի 9-ին, Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող հարսանյաց սրահից  գողացել է սրահի տնօրենի  թվային ֆոտոխցիկը` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է նաև, որ  աղջիկը  փետրվարի սկզբին նույն փողոցում գտնվող  վարսավիրանոցի աշխատակցի դրամապանակից գողացել է 60.000 դրամ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Փետրվարի 16-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության ծառայողները Կիև-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել  Բերդ  քաղաքի 28-ամյա  մի բնակչի, որը 2011 թ. մարտի 4-ից ոստիկանության Տավուշի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
***
Ոստիկանության ծառայողները  Արմավիր քաղաքի  Հանրապետության փողոցի թիվ 27 շենքի մոտից բերման են ենթարկել 17-ամյա մի երիտասարդի, որը հունվարի 19-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply