Կուտակված ձյան շերտի պատճառով տանիքներ են փլուզվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 17, 2012 12:21

Փետրվարի 16-ին` ժամը 13.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում տանիք է փլուզվել և հանձնարարվել է ճշտել տեղեկատվության իսկությունը:Պարզվել է, որ փլուզվել է Լուսագյուղի բնակիչ Սողոմոն Գրիգորյանի տան և անասնագոմի ընդհանուր տանիքը:

Փլուզման պատճառ է հանդիսացել տանիքին կուտակված ձյան շերտի ծանրությունը:  Դեպքի մասին տեղյակ է պահվել Արագածոտնի մարզպետը:

Նույն օրը ահազանգ է ստացվել, որ ձյան շերտի ծանրության պատճառով փլուզվել է նաև Էմմա Գրիգորյանին պատկանող Ապարան քաղաքի Ս.Դավիթ փողոցի թիվ 15 տան անասնագոմի տանիքը. տուժածներ չկան:

Դեպքի մասին տեղյակ է պահվել Ապարանի քաղաքապետարանի կոմունալ-տնտեսական բաժինը:

 

Դիտվել է 687 անգամ:
Print Friendly

Leave a Reply