Երեկ այրվել է չգործող սրճարանի տաղավարը, խորդանոցի աղբն ու փայտը և Անդրանիկի 300 հակ անասնակերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 17, 2012 12:18

Փետրվարի 16-ին` ժամը 10.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հովնաթան փողոցի թիվ 34 տան մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.46-ին, մարվել`10.52-ին:

Այրվել է չգործող սրճարանի փայտե տաղավարը` մոտ 10 քմ մակերեսով:

 

Փետրվարի 16-ին` ժամը 10.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի  «Ոսկու կորզման ֆաբրիկայի» բանավան թաղամասի թիվ 2 շենքի նկուղում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.05-ին, մարվել` 12.25-ին:

Լ.Մարգարյանին պատկանող խորդանոցում այրվել են աղբ և փայտ:

 

Փետրվարի 17-ին`ժամը 01.45-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի 1-ին փողոցի թիվ 43 տան բակում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.46-ին, մարվել` 05.15-ին:

Անդրանիկ Հակոբյանին պատկանող տան բակում այրվել է մոտ 300 հակ անասնակեր:

 

 

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply