«Նեքսուս» ինտերնետ ակումբի ներսում ալկոհոլից թունավորված մարդ էր մնացել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 17, 2012 12:13

Փետրվարի 16-ին` ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի 49 հասցեում գտնվող «Նեքսուս» ինտերնետ ակումբի դուռը փակվել է, ներսում մարդ է մնացել, ով չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղի ուժերով բացվել է դուռը: Ներսում հայտնաբերվել է 1991 թվականին ծնված Գևորգ Խաչատրյանը, ով ալկոհոլային թունավորման նախանշաններով, տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Հիվանդի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

 

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply