ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է ԼՂՀ ԱԺ նախագահի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | February 17, 2012 12:38

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը փետրվարի 16-ին Ստեփանակերտում հանդիպել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Կողմերը քննարկել են ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների միջև փոխհամագործակցության հարցեր, տեղեկացնում են Հայաստանի ԱԺ-ից:

Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությունը Ստեփանակերտ է մեկնել երեկ` մասնակցելու փետրվարի 17-18-ը «ԼՂՀ անկախության 20-ամյակը. Իրողություններ եւ հեռանկարներ» թեմայով ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Վահե Հակոբյանը, Արամ Սաֆարյանը, Գագիկ Մելիքյանը, Լիլիթ Գալստյանը, Կարինե Աճեմյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:

 

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply