Հոնդուրասի կառավարությունը 10-օրյա ժամկետ է տալիս Բրազիլիային` հանձնելու Մանուել Սելայային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2009 14:44

default2 Հոնդուրասի ժամանակավոր կառավարությունն սպառնացել է փակել երկրում Բրազիլիայի դեսպանատունը, եթե առաջիկա 10 օրերին չհանձնեն իշխանությունից հեռացված նախագահ Մանուել Սելայային:

Բրազիլիայի նախագան Լուիս Անասիո լոլա դա Սիլվան էլ սուր քննադատություն է հասցեագրել Հոնդուրասի ժամանակավոր նախագահին և չի ընդունել վերջինիս սահմանած տասնօրյա ժամկետը. «Բրազիլիան չի ընդունում հեղաշրջում իրականացրած կառավարության զգուշացումը»,- հայտարարել է դա Սիլվան՝ Վենեսուելայում հարավամերիկյան ու աֆրիկյան պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում:

Ի դեպ, գագաթնաժողովի ավարտին մասնակից երկրները մտահոգություն են հայտնել Հոնդուրասում տիրող իրավիճակի կապակցությամբ. Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն էլ հայտարարել է, որ իշխանությունից հեռացված Սելայան պետք է վերադառնա նախագահի պաշտոնին, և Հոնդուրասում վերականգնվի սահմանադրական կարգը:

Դիտվել է 873 անգամ:
Print Friendly

Leave a Reply