Դեսպան Քոչարյանի հանդիպումները Լիբանանի մշակույթի նախարարի և Բեյրութի քաղաքապետի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | February 17, 2012 11:07

Փետրվարի 16-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լեյունի և Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ մշակութային ծրագրերի իրականացման մանրամասները և Երևան ու Բեյրութ քույր քաղաքների համագործակցության հեռանկարները:

Դեսպան Քոչարյանը նախարար Լեյունին և Բեյրութի քաղաքապետին փոխանցել է հայկական կողմի պաշտոնական հրավերները մասնակցելու ապրիլին Երևանում կայանալիք միջոցառումներին` նվիրված հայ գրատպության 500- ամյակին և 2012թ.Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակմանն առնչվող  տոնակատարություններին:

Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է նաև, որ 2012թ. աշնանը Հայաստանը Լիբանանում մտադիր է անցկացնել մշակութային օրեր, ինչը, զրուցակիցների համոզմամբ, կնպաստի երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանն ու խորացմանը: Մշակույթի նախարարի հետ քննարկվել է նաև Լիբանանում հայկական երաժշտական տարեկան փառատոն կազմակերպելու հնարավորության հարցը:

 

 

Դիտվել է 797 անգամ:
Print Friendly

Leave a Reply