Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ բանաձևն ընդունվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2012 10:40

Չնայած Ռուսաստանի ու Չինաստանի բացասական վերաբերմունքին, ընդունվել է Սիրիայի նկատմամբ բանաձևը, որով  Բաշար Ասադին պաշտոնաթողության  կոչ է արվում: ՄԱԿ- գլխավոր ասամբլեան նման կերպով իր ծայրահեղ քննադատական վերաբերմունքն է արտահայատում Ասադի վարչակարգի կողմից մարդու իրավունքների խախտման կապակցությամբ: ՄԱԿ-ի ռուսաստանյան ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը քվեարկությունից հետո հայտարարել է, որ ՌԴ-ն գտնում է, որ ընդունված բանաձևը սիրիական ղեկավարությանը մկուսացնելու և քաղաքական կարգավորման ձև պարտադրելու  փորձ է .“Ռուսական կողմի կարծիքով, բանաձևը “չհավասարակշռված է”: բացի Ռուսաստանից ու Չինաստանից, դեմ են արտահայտվել 10 երկիր, 17 պատվիրակություն ձեռնպահ է եղել: Կողմ է քվեարկել 137 երկիր: Ընդ որում, ոչ մի երկիր վետոյի իրավունք չունի: Հարկ է նշել,որ բանաձևը   առաջարկի բնույթ ունի:

 

 

Դիտվել է 1795 անգամ:
Print Friendly

Leave a Reply