Ամերիկացին 26 հազար դոլար է գտել eBay-ում գնած չհրկիզվող պահարանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2012 10:24

Ամերիկացին eBay-ում փակ  չհրկիզվող պահարան է գնել, որում հետո 26 հազար դոլար է հայտնաբերել:

Բարլետի բնակիչ Ջեյմս Լաբրեկը, որն այդ պահարանը վաճառել է ընդամենը 122 դոլար 93 ցենտով, հայտարարել է, որ հիմա իրեն «աշխարհի ամենավերջին բութ ու հիմար արարածն է համարում»: Նա ասել է, որ  լոտը վաճառքի հանելուց առաջ  թափ է տվել ու ձայն չի լսել, որը կհուշեր գումարի առկայության մասին: «Ես կարծում էի, որ այն դատարակ է», – խոստովանել է ամերիկացին, որն eBay -ում  վաճառքի 15-ամյա  փորձ ունի:

Լաբրեկը պատմել է, որ 26 հազարի մասին իրեն ասել է գնորդը: Երբ ինքը վերջինիս  առաջարկել է «կիսել» ավարը, գնորդը հրաժարվել է` հիմնավորելով  մերժումը լոտի վաճառքի օրենքով, որը հենց ձևակերպել է Լաբրեկը: Դրանում մասնավորապես ասվում է. «Դուք ստանում եք այն,  ինչ տեսնում եք. ոչ մի պարգև ու ոչ էլ գումարի վերադարձ»:

Իրադրությունը մեկնաբանելով`  չհրկիզվող պահարանը վաճառողը հայտարարել է, որ ամեն դեպքում  գնորդի արարքը համարում է անազնիվ: Նա ասում է, որ եթե նման իրավիճակ իր հետ լիներ, ապա անպայման գնորդի հետ «կկիսվեր»: «Ես նրան կասեի` լսիր, բարեկամ, ես փող եմ գտել ու կեսը քեզ կտամ»,-հայտարարել է Լաբրեկը:

26 հազար հայտնաբերած գնորդը լրագրողների հետ չի ցանկանում հանդիպել:

 

 

 

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply