Նորվեգիայի արքայադուստրը գիրք է գրել հրեշտակների հետ զրույցների մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2012 9:58

Նորվեգիայի արքայադուստր Մարտա Լուիզան գիրք է գրել, որով ընթերցողներին խորհուրդ է տրվում զրուցել հրեշտակների հետ: «Հրեշտակների գաղտնիքները» գիրքը գրվել է  գրող Էլիզաբեթ Նորթենգի հետ համատեղ, հրապարակվել է փետրվարի 16-ին:

«Մեզ անհամար հրեշտակներ են շրջապատում, որոնք միշտ ու կյանքի բոլոր դեպքերում  ցանկանում են մեզ օգնել: Նրանք իրական են:Նրանք կան»,- գրել են գրքի հեղինակները` նախաբանում:

Համահեղինակները հույս ունեն, որ այս գրքի օգնությամբ ընթերցողները կարող են կապ հաստատել այդ էակների հետ:

Գիրքը արքայադուստր Մարտա Լուիզայի  և Էլիզաբեթ Նորդենգի երկրորդ համատեղ փորձն է: Առաջինը կոչվում էր «Գտիր քո պահապան հրեշտակին», որը հրատարակվել է 2009-ին:

40-ամյա արքայադուստրը,  որը գահաժառանգների թվում 4-րդն է, հրաժարվել է թագավորական տիտղոսներից ու իր պաշտոնական պարտավորությունների մեծ մասից, որպեսզի ապրի սովորական մահկանացուի, հասարակ մարդու պես: Իր երկրում նա հաճախ է ծաղրի առարկա դառնում: Օրինակ` նորվեգացիներին զվարճացնում է այն փաստը, որ Մարտա Լուիզան հիմնել է սեփական «հրեշտակների դպրոցը»: Ինքը քննադատությանը շատ հանգիստ է վերաբերում,  քանի որ, իր իսկ խոսքով,  «յուրաքանչյուրն ունի իր կարծիքն արտահայտելու իրավունքը»:

 

Դիտվել է 1161 անգամ:
Print Friendly

Leave a Reply