Ռուսաստանում ժամկետից շուտ նախագահական ընտրությունների քվեարկություն է սկսվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2012 9:28

Ռուսաստանում  փետրվարի 17-ին  ժամկետից շուտ նախագահական ընտրությունների քվեարկություն է սկսվել: Ընտրություններին կարող են մասնակցել երկրի 37 տարածաշրջանների հեռավոր ու դժվարհասանելի տարածքների բնակիչները: Բացի այդ, ժամկետից շուտ քվեարկություն է անցկացվելու  նավերի վրա, որոնք մարտի 4-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների ժամանակ կլինեն ծովում: Նույնը վերաբերում է նաև բևեռային կայանների աշխատակիցներին, փարոսների դիտորդներին, եղջերաբույծներին և այլն:

Ընդհանուր առմամբ, ժամկետից շուտ քվեարկության հնարավորություն է ստացել ընտրողների 1%-ը:  Ռուսաստանի նախագահի հիմնական ընտրությունները նշանակված են 2012-ի մարտի 4-ին: Այդ պաշտոնի համար պայքարում է 5 թեկնածու` Գենադի Զյուգանովը  ՌԴԿԿ-ից, Սերգեյ Միրոնովը` «Արդար Ռուսաստան» կուսակցությունից, Վլադիմիր Ժիրինովսկին  ՌԼԴԿ-ից, ինքն իր թեկնածությունն առաջադրած Միխայիլ Պրոխորովը և վարչապետ Վլադիմիր Պուտինը «Միասնական Ռուսաստան»-ից:

 

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply