Կարտոֆիլը` սառը, բանանը` կանաչ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 17, 2012 9:02Արևմուտքի հետազոտողները ներկայացրել են իրենց ուսումնասիրությունների արդյունքները, որոնք վկայում են, որ ժամանակակից մարդը բացարձակապես սխալ է կիրառում շատ ու շատ մթերքներ, որոնք ճիշտ օգտագործելու դեպքում օրգանիզմին շատ ավելի օգուտ կբերեն:
Մասնավորապես, բրիտանացի մասնագետները հավատացնում են, որ կարտոֆիլն անհրաժեշտ է ուտել ոչ թե տաք վիճակում, ինչպես շատերս ենք սիրում, այլ սառը, քանի որ սառչելու դեպքում այն նվազ մարսելի է դառնում, ինչի շնորհիվ օրգանիզմը շատ կալորիա է ծախսում այդ սննդատեսակը յուրացնելու համար: Համապատասխանաբար, կարտոֆիլը նվազեցնում է ավելորդ կիլոգրամներ կուտակելու հավանականությունը:
Իտալացի մասնագետներն էլ ասում են, որ գազարը պետք է եփել ջրով, քանի որ այդպես այն մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պահպանում, քան եթե այն մշակվի շոգեկաթսայում:
Մի հետաքրքիր խորհուրդ էլ. բանանը պետք է ուտել, երբ այն կանաչ է: Այդ դեպքում օրգանիզմ նվազ քանակով է շաքար մուտք գործում, ինչը չես ասի հասուն բանանի համար: Փորձագետները խորհուրդ են տալիս մակարոնեղենը կիսաեփ օգտագործել, միսը վառարանում եփել կամ էլ շոգեխաշել, խմել միայն օրգանական կաթ ու մթերքը չտապակել մեկ անգամ զտած զեյթունի ձեթի մեջ: