Ճապոնիայում առատ ձյան հետևանքով 100 մարդ է տուժել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 17, 2012 7:51

Ճապոնիայում 100-ից ավելի մարդ է տուժել առատ ձյան պատճառով:

Մահացու ելքով դեպքեր արձանագրվել են Նիյագա և Հոկայդո պրեֆեկտուրաներում  (23 և 21 զոհ` համապատասխանաբար): Մի քանի հարյուր մարդ էլ կոտրվածքներ է ստացել:

Նշվում է, որ զոհերի ու տուժածների մեծամասնությունը սեփական տների կտուրներից են ընկել, երբ փորձել  են ձյունից ազատել այն: Իսկ լեռնային շրջանների  բնակիչներից մի քանիսն էլ ձնահուսինի տակ են մնացել: Օրինակ` Ակիտա պրեֆեկտուրայում ձյան տակ է հայտնվել մի հյուրանոց, ինչը 3 մարդու մահվան պատճառ է դարձել:

 

Դիտվել է 819 անգամ:
Print Friendly

Leave a Reply