Հայ գեղասահորդները մնացին առանց օլիմպիական ուղեգրերի
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 28, 2009 15:41
Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում անցկացված գեղասահքի օլիմպիական վարկանշային մրցաշարում անհաջող հանդես եկավ Պիեռ Բալյանը: 32 մարզիկներ պայքարում էին Վանկուվերում 2010-ին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք տվող 6 ուղեգրերի համար: Կարճ ծրագրի կատարումից հետո մեր մարզիկը 30-րդն էր: Ցավոք, նա ավելի անհաջող կատարեց կամավոր ծրագիրը: Ի վերջո, Բալյանը եզրափակեց մրցաշարային աղյուսակը:
Նախատեսվում էր, որ մրցաշարին պետք է մասնակցի նաև մենասահորդուհի Անի Վարդանյանը: Սակայն նրան էլ խանգարեց մրցավայրում պարապմունքի ժամանակ ստացած մեջքի վնասվածքը:






Facebook
Tweet This
Email This Post
