2010-ին աշխարհում կլինի 239 մլն գործազուրկ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 10, 2009 19:00

19Աշխատանքի Միջազգային Կազմակերպության կանխատեսումների համաձայն` մինչև այս տարվա վերջ ամբողջ աշխարհում գործազուրկների թիվը կաճի մոտ 6.5-7.4 տոկոսով: Իսկ 2010թ. աշխարհում կհաշվարկվի մոտ 239 մլն գործազուրկ:

ՀՀ Ազգային Վիճակագրական ծառայության տվյալներով`Հայաստանում գործազուրկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է ևս 3 տոկոսով. եթե 2008 թ.-ին գործազուրկ էին Հայաստանի բնակչության 6.3 տոկոսը, ապա 2009-ի ապրիլին այդ ցուցանիշը դարձել է 6.6 տոկոս:

Գործազրկության մակարդակը աշխարհի զարգացած երկրներում այժմ տատանվում է 6.1-9 տոկոսի սահմաններում, իսկ նախկին խոհրդային երկրներում այս ցուցանիշը տատանվում է 9-12.1 տոկոսի սահմաններում:

Թեև գործազրկությունը շարունակում է աճել նաև Հայաստանում, բայց 2009-ին գրանցվել է միջին ամսական աշխատավարձի բարձրացում 4000 դրամով` 2008-ի 93.000 դրամի փոխարեն 2009-ին 97.000 դրամ է:

Վիճակագրական տվյալներով` վերջին տասնամյակում ամենացածր ամսական միջին աշխատավարձը գրանցվել է 2000 թվականին` 22.000 դրամ: Փաստորեն, վերջին 10 տարիների ընթացքում միջին աշխատավարձը բարձրացել է 75.000 դրամով:

Գայանե Գալստյան

Դիտվել է 1810 անգամ:
Print Friendly

Leave a Reply