Լոնդոնում թոփ մոդելը կախվել է ատամնացավի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2012 18:01

41-ամյա մոդել Դորիան Թոմսոնը մաքրել է կյանքի հետ հաշիվները` հոգնելով չդադարող ատամնացավից: Մարմինը հայտնաբերել է ընկերը` այցելելով  նրա տուն:

Թոմսոնը տառապում էր  հազվադեպ համարվող Էլերս-Դանլոսի համախտանիշով, որի ժամանակ կոլագենի սինթեզման խանգարման հետևանքով կապակցող հյուսվածքի մուտացիա է կատարվում: Ժամանակակից բժշկությունը չգիտի ինչպես բուժել այդ հիվանդությունը, իսկ վիճակը թեթևացնող միջոցների ազդեցությունը կարճատև է:

Բացի մկանների ու հոդերի մուտացիայից, Դորիանի ատամները տևական ժամանակ ցավում էին: Նա իր տանջանքների համար մեղադրում էր ատամնաբույժին: Ընկերը պատմել է, որ հիվանդության պատճառով Դորիանը չէր կարողանում ուտել ու քնել: «Նա շատ շփվող էր ու սիրում էր կյանքը, սակայն հիվանդությունը նրան խելացնոր էր դարձնում»:

Ինքը` Թոմսոնը, պատմել է, որ վերջին տարիներին իր մոտ  շարունակ այն զգացողությունն էր , որ ասեղներ են խրում մարմնի մեջ:

Բացի մոդելային կարիերայից, նա ճապոնական մոդելային գործակալության արտ-տնօրենն էր:

 

Դիտվել է 1204 անգամ:
Print Friendly

Leave a Reply