Հույները Մերկելին նացիստական հանդերձանքով են պատկերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2012 17:38

Հույներն իրենց երկրի հիմանական խնդիրների մեղավորը համարում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ինչը կրկին ապացուցվեց գավառական թերթերից մեկում կանցլերին նացիստական հանդերձանքով ներկայացնելով:

Հունաստանը մեղադրում է Գերմանիային, քանի որ կարծում  է, որ հենց այդ երկիրն է պահանջում կոշտ տնտեսական միջոցների դիմել` երկարաձգված ճգնաժամից դուրս գալու համար:

Մերկելին նացիստական համազգեստով առաջին անգամ չէ, որ պատկերում են: Հունաստանի փողոցները «զարդարվել» են նույնիմաստ պաստառներով, իսկ տեղական որոշ թերթեր ու ամսագրեր նույնաբնույթ ծաղրանկարներ են հրապարակում:

ԵՄ-ի կողմից Հունաստանի վրա ճնշում գործադրելը սկիզբ է դրել բազում գործադուլների, որոնք ուղեկցվում են անկարգություններով: Մարդիկ հիմնականում բողոքում են զանգվածային կրճատումների դեմ:

 

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply