Անսպասելի սիրավեպեր. ում են ընտրում աստղերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2012 17:18

Ովքեր հետևում են աստղերի կյանքին, գիտեն, որ Բրեդ Փիթը քաղաքացիական  ամուսնության մեջ ապրում է Անջելինա Ջոլիի հետ , իսկ Թոմ Կրուզը ամուսնացած է Քետի Հոլմսի հետ: Սակայն շատ հայտնի մարդկանց ճակատագրեր ավելի ուժեղ  են միահյուսված, քան այդ մասին աղմկում են բուլվարային ԶԼՄ-ները: Օրինակ պատանի Կրուզը հանդիպել է Շերի հետ, իսկ Չարլի Շինը կրակել է Ջոն Տրավոլտիի   ապագա կնոջ վրա, հաղորդում է ամերիկյան  Omg պորտալը:

Թոմ Կրուզը և Շերը

1986 թ., երբ 24-ամյա Թոմ Կրուզին կարելի էր տեսքից 18 տարեկան տալ,  փոքրիկ սիրավեպ է ունեցել երգչուհի Շերի հետ: Երկու աստղերի տարիքային տարբերությունը  16 տարի է: Ավելի ուշ  Թոմ Կրուզը ամուսնացել է դերասանուհի Միմի Ռոջերսի հետ, որը նույնպես նրանից մեծ էր` ընդամենը 6 տարի: Երգչուհին այդ ժամանակ իր համար շարունակում է փնտրել  կյանքի  երիտասարդ ընկերներ: 2008թ. նա ասել է, որ իր հետագա  կյանքի ընկերներից քչերին է  հաջողվել իրենց հմայքով մոտենալ «Թոփ Գանի» աստղին:

 

Կորտնի Լավ և Էդվարդ Նորտոն

Ո՞վ կարող էր մտածել, որ էքսցենտրիկ ռոկ աստղ  Կորտնի Լավը կարող է աչք դնել համեստ Էդվարդ Նորտոնին: Ոչ ոք չգիտի, թե ինչպես հավասարակշռված և հանգիստ դերասանը կարող է համբերատար տանել   Hole խմբի երգչուհու քմահաճույքները, բայց փաստը փաստ է. աստղերը հանդիպեցին 1990-ականների վերջին , նրանք ծանոթացել էին «Ժողովուրդը  Լարրի Ֆլինտի դեմ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Կուրտ Կոբեյնի այրին Նորտոնին անվանում էր իր ամենավստահելի գործընկերը և ասում էր, որ դերասանը իր դստեր` Ֆրենսիսի  համար  անհամեմատ լավագույն հայր է եղել, քան  Nirvana-ի առաջնորդը:  Կորտնիից բաժանվելուց Նորտոնը կարճ ժամանակ հանդիպեց գեղեցկուհի Սալմա Հայեկի հետ, բայց 2002թ. նրանց հարաբերություններին վերջ դրվեց:

Ջորջ Կլունին և Ջոն Տրավոլտայի առաջին կինը

Դերասանուհի Կելի Պրեստոնի և «Քրեական արկածների»  աստղ Ջոն Տրավոլտայի ամուսնությունից առաջ, երբ Ջորջ Քլունին Հոլիվուդի ամենացանկալի ամուրին էր, ապագա աստղերը ծանոթացան լսումներից մեկի ժամանակ, իսկ հետո սկսեցին միասին ապրել:  Դերասաններն այդ ժամանակ սկսեցին պահել 10 կիլոգրամանոց խոզ, որին անվանեցին Մաքս: Իսկ երբ մի քանի ամիս հետո Կլունին ու Պրեստոնը բաժանվեցին, դերասանը համոզեց  իր նախկին ընկերուհուն  կենդանուն թողնել իր մոտ:

Կլունիի հետ բաժանվելուց հետո  դերասանուհին որոշ ժամանակ հանդիպեց Չարլի Շինի հետ: Այդ հարաբերությունները վատ վերջացան: Պրեստոնը մեղադրեց Շինին, որ նա իր վրա կրակել է: Դերասանը առարկեց, որ աղջիկը ինքն է մեղավոր պատահածի համար: Աստղի ասելով` ընկերուհին չգիտես ինչու մտել էր պահարանի մեջ, որտեղ Շինի իրերն էին, վերցրել էր շալվարը, և այդ պահին գրպանից անսպասելի ատրճանակ է ընկել: Ընկնելով գետնին , այն կրակել էր: Բարեբախտաբար կրակոցից ոչ ոք չէր տուժել, բացի  Պրեստոնի և Շինի հարաբերություններից: Հիմա շատ լրագրողներ կատակում  են , որ դերասանուհու գժությունը այն ժամանակվանից է:

Ջուլիա Ռոբերտս  և Մեթյու Պերի

Պարզվում է, որ հոլիվուդյան և հեռուստատեսային իրականությունները հատվում են: Այն բանից հետո, երբ  1996 թ. դերասանները միասին նկարահանվեցին «Բարեկամներ»  սերիալի էպիզոդներից մեկում, աստղերին հաջողվեց հաշված օրերի ընթացքում բարեկամական կապից անցնել ավելի մտերիմ կապի:Չնայած աստղերի ներկայացուցիչները հայտարարեցին, որ դերասանները միայն մի քանի հանդիպում են ունեցել, կարելի է  համոզված պնդել, որ նմանատիպ խոսակցությունները նպաստեցին Ռոբերտսի և Պերիի ռեյտինգի բարձրացմանը:

 

Դիտվել է 1923 անգամ:
Print Friendly

Leave a Reply