Վարշավա-Պրահա չվերթ կատարող ինքնաթիռի օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2012 16:19

Չեխական ավիաուղիների ինքնաթիռի հրամանատարը մահացել է թռիչքի ժամանակ: Ինքնաթիռը Վարշավայից ուղղություն էր վերցրել Պրահա, երբ հանկարծ օդաչուի ինքնազգացողությունը վատացավ, օդաչուն սրտի նոպա ունեցավ: Օդանավում 46 ուղևոր կար: Օդանավի կառավարությունը ստանձնեց երկրորդ օդաչուն, որին հաջողվեց վարպետորեն լուծել խնդիրը`  ինքնուրույն ավարտելով թռիչքը:

Նման դեպք պատահել է 2 տարի առաջ, երբ QatarAirways ավիաընկերության ինքնաթիռը Մանիլայից Դոհա էր ուղևորվում. հրամանատարը մահացավ թռիչքի պահին:

 

Դիտվել է 1071 անգամ:
Print Friendly

Leave a Reply