Գազի սակագինը չի բարձրանա

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 16, 2012 15:50

Գազի գնի փոփոխության վերաբերյալ հայտը, համաձայն  կարգի, «Գազպրոմ» ընկերությունը պետք է Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնի 3-4 ամիս առաջ, իսկ առ այսօր նման հայտ չի ներկայացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` ընդգծելով, որ գազի սակագինը կմնա անփոփոխ:

Ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող  բնական գազի  սակագինը  132 հազար դրամ է` սպառված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար, իսկ ամսական 10 հազար խ.մ. եւ ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող` 7900  կկալ/նորմալ խորանարդ մետր ջերմարարություն ունեցող բնական գազի սակագինը` 243.13 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ`  սպառված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար:

 

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply