Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է ԿԺԴՀ-ի առևտրի նախարարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2012 15:36

Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է ԿԺԴՀ-ի առևտրի նախարար Կիմ Բոն Չերը: Վթարը տեղի է ունեցել Փխենան-Պունկտո գավառում, փետրվարի 14-ին, սակայն ԶԼՄ-ներն այդ մասին նոր են իմանում:

Ուղղաթիռը վայրէջքի պահին դիպել է ժայռին: Ուղղաթիռում նախարարից բացի պաշտոնյաներ, հեռուստալրագրողների բրիգադ է եղել և բոլորը, բացի նախարարից,  կենդանի են մնացել: Ուղղաթիռով  նվերներ էին տեղափոխում բնակչությանը` նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի 70-ամյակի կապակցությամբ, որը նշվում է այսօր:

Նախարարի թաղման օրը  նշանակված չէ: Թաղման արարողությունը կամ հինգշաբթի կամ ուրբաթ կկայանա: Սակայն, հավանական է, որ հետաձգվի, տոնական օրերից հետո:

 

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply