Հունաստանի նախագահը մտադիր է հրաժարվել աշխատավարձից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 16, 2012 15:24
Երկրին բյուջի ճգնաժամից դուրս գալուն օգնելու նպատակով Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասը խոստացել է հրաժարվել աշխատավարձից: Պետության ղեկավարի այդ որոշման մասին հայտնել է ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը: Նրա խոսքով, հույներն արդեն կատարել են ԵՄ-ի ու ԱՄՀ-ի կայունացման ծրագրերի ուղղությամբ պարտավորությունների մեծ մասը:
Հունաստանը ԵՄ-ին խնդրել էր 130 մլրդ-անոց օգնություն տրամադրել` կոշտ տնտեսության դիմաց: Փորձագետների կարծիքով, երկրին առաջվա պես դեֆոլտ է սպառնում:






Facebook
Tweet This
Email This Post
