Գաբրիել Սարգսյանը շախմատի միջազգային մրցաշարում բաժանեց 4-5-րդ տեղերը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 28, 2009 14:32
Բելգիայի Անտվերպեն քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում Գաբրիել Սարգսյանը, ինը հնարավորից վաստակելով 4,5 միավոր, հոլանդացի Յան Թիմանի հետ բաժանեց 4-5-րդ տեղերը: Անկասկած, հայ գրոսմայստերից սպասելիքներն ավելի մեծ էին, քանի որ իր վարկանիշով (2678) նա մասնակիցների մեջ երկրորդն էր: Լավագույն վարկանիշն ուներ ֆրանսիացի Էթյեն Բաքրոն (2709): Վերջինս Հնդկաստանի ներկայացուցիչ Կրիշնան Սաշիկիրանի հետ (5,5-ական միավոր) բաժանեց 2-րդ տեղը:
Մրցաշարի հաղթող դարձավ իսրայելցի Էմիլ Սուտովսկին`7 միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
