Հանդիսավոր քայլերթով նշվեց Վարդանանց տոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 16, 2012 15:21

Վարդանանց սուրբ նահատակների հիշատակության տոնի կապակցությամբ Երևանի սուրբ Զորավոր եկեղեցուց կազմակերպվել է քայլերթ, որին մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Երթին մասնակից հոգևորականները, երիտասարդները, հասարակական և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչները շարժվել են դեպի Խանջյան փողոց, որտեղ Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքում տեղի է ունեցել օրվա խորհուրդը ներկայացնող մշակութային միջոցառում:
Սուրբ Վարդանանց նահատակների հիշատակության տոնը նշվում է Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը: Այդ առիթով բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:
Եթրը կազմակերպել էր Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը:

 

 

 

Դիտվել է 1387 անգամ:
Print Friendly

Leave a Reply