Որակավորումների ճանաչման գործընթաց. հայտնբերվել է 30 կեղծ դիպլոմ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 16, 2012 15:23

ՀՀ կրթության և գւտության նախարարությունում տեղի է ունեցել Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի( ԱՓՇԱՏԿ) խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:  Խորհուրդն հաստատել է  ԱՓՇԱՏԿ-ի 2011 թվականի հաշվետվությունը, ինչպես նաև 2012 թվականի գործունեության ծրագիրն ու բյուջեն: Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը, խորհրդի անդամներին ներկայացնելով  նախորդ տարվա գործունեությունը, նշել է, որ կենտրոնի կողմից գերակա է եղել միջազգային համագործակցության ընդլայնումն ու որակավորումների ճանաչման գործընթացը: Հաշվետու տարում ԱՓՇԱՏԿ-ի կողմից հայտնաբերվել  են օտարերկրյա բուհերի 30 կեղծ դիպլոմներ, որոնց վերաբերյալ կազմվել են արձանագրություններ և ներկայացվել իրավասու կառույցներին:

ԱՓՇԱՏԿ-ի 2012 թվականի բյուջեն նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ և կազմում է մոտ 4 մլն դրամ:

 

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply