«Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» միջազգային գիտաժողովը՝ Հայաստանում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 28, 2009 15:23

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա

Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT-2009) եռօրյա 7-րդ միջազգային գիտաժողովը: «ՏՏ ոլորտում   ձեռք բերված խոշոր արդյունքներ աշխարհում լայնորեն չեն կիրառվում»,-գիտաժողովը բացեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Գիտաժողովի նպատակն է քաջալերել կոմպյուտերային գիտության զարգացումը և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում փորձագետների միջև գիտական և տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև հնարավորություն ստեղծել՝ ընդլայնելու Հայաստանի և միջազգային կենտրոնների գիտնականների միջև համագործակցությունը:

Էկոնոմիկայի նախարար Սերգեյ Երիցյանն ասաց, որ կառավարությունն ամեն ինչ անում է՝ Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացնելու համար.«կառավարությունը ձգտում է ստեղծել էլոկտրոնային հասարակություն»,-ավելացրեց նա:

ՌԴ-ն ներկայացնող Համակարգերի ծրագրավորման ինստիտուտից Վիկտոր Իվաննիկովն ասաց, որ գնալով ավելի ու ավելի են կատարելագործվում ծրագրերը, սակայն հին տարբերակները նորերի հետ բազմաթիվ անհամապատասխանություններ ունեն: «Word-ի նոր տարբերակը հին տարբերակով գրված ֆայլը չի հասկանում, ահռելի քանակությամբ սխալներ են լինում»,-մասնավորեցրեց նա:

Գիտաժողովին մասնակցում են 16 երկրներից մոտ 200 մասնագետներ, որոնցից 62-ը՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նորվեգիայից, Վրաստանից, Բրազիլիայից և այլ երկրներից:

Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ կառավարության, «Սինոփսիս» Հայաստան, «Յունիկոմպ», «Հայլինք» ընկերությունների, Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտի, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի, «ՎիրաժԼոջիք» Հայաստանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հայաստանի զարգացման գործակալության աջակցությամբ:

Դիտվել է 1681 անգամ:
Print Friendly

Leave a Reply