Իսրայելում մարմնավաճառների ծառայություններից օգտվողներն այսուհետ պատժվելու են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2012 15:14

Իսրայելի օրենսդիր մարմինը` Քնեսեթը,   նախնական ընթերցմամբ հավանության է արժանացրել «Կադիմ» կուսակցությունից Օրիթ Զուարեցի  օրենքի նախագիծը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել մարմնավաճառների ծառայություններից օգտվող անձանց:

Օրենքի նախագիծը պաշտպանել են 29 պատգամավորներ, դեմ ոչ ոք չի արտահայտվել:  Ըստ այդ նախագծի`  պարտադիր ուղղիչ կրթական ծրագիր է նախատեսվում այն անձանց համար, ովքեր օգտվել են մարմնավաճառների ծառայությունից առաջին անգամ: Կրկնակի խախտման դեպքում 6-ամսյա բանտարկություն է սպառնում:

Այս օրինագծի դեմ են արտահայտվել շատ իսրայելացիներ: Թեման քննարկվել է  սոցցանցերում ու բլոգներում: Մարդիկ կարծում  են, որ եթե այդ նախագիծն օրենքի ուժ ստանա, ապա կավելանան  սեքսուալ բնույթի բռնությունները: Այդ պատճառով էլ երկրի բնակչությունն  ակտիվորեն հանդես է գալիս մարմնավաճառությունն օրինականացնելու օգտին:

Իշխանությունները մարմնավաճառներին պատժել չեն կարող: Ըստ օրենքի պատժվում է փողով  ստիպողական սեքսն ու նման հաստատություններ ունենալը:

Երկրում 3-5 հազար մարմնավաճառ կա: Հիմնականում այդ արհեստով զբաղվում են  նախկին ԽՍՀՄ-ի էմիգրանտները (Ուկրաինայից, Ղազախստանից, Մոլդովայից): Նրանց ծառայություններից հիմնականում օգտվում են անօրինական միգրանտները:

 

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply