Իշխող Սոցիալիստական կուսակցությունը հաղթանակել է Պորտուգալիայի խորհրդարանական ընտրություններում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 28, 2009 14:06
Իշխող աջ կենտրոնամետ Սոցիալիստական կուսակցությունը հաղթանակ Է տարել Պորտուգալիայի Հանրապետության ժողովի (խորհրդարան)՝ կիրակի կայացած ընտրություններում:
Վերջնական արդյունքների համաձայն՝ այս կուսակցությունը հավաքել Է ձայների 36,5 տոկոսը, որով 96 տեղ կունենա 230-տեղանոց օրենսդիր մարմնում:
Սոցիալիստների գլխավոր մրցակիցը՝ աջ Սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, ստացել Է ձայների 29,1 տոկոսը եւ խորհրդարանում կունենա 78 պատգամավոր: Սա գրեթե նույն արդյունքն Է, ինչ նախորդ ընտրություններում:
Երրորդ տեղում աջ Ժողովրդական կուսակցությունն է՝ ձայների 10,5 տոկոսով և 21 պատգամավորներով: Սա այդ կուսակցության լավագույն արդյունքն Է վերջին քառորդ դարում:
Խորհրդարանի մնացած տեղերն զբաղեցրել են ձախ կուսակցությունները:






Facebook
Tweet This
Email This Post
