ԿԺԴՀ. կործանված ուղղաթիռի զոհերին չեն թաղի մինչև Կիմ Չեն Իրի 70-ամյակի տոնակատարության ավարտը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2012 14:48

ԿԺԴՀ  ղեկավարության կողմից հեռավոր կղզիներից մեկը նվերներ տեղափոխող  ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են երկրի առևտրի նախարար Կիմ Բոն Չերը և էլի  չորս բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նրանք պետք է նվերներ հասցնեին ԿԺԴՀ-ի սահմանից ոչ հեռու Սունդո կղզի անցյալ տարվա դեկտեմբերին վախճանված  ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Իրի 70-ամյակի կապակցությամբ, ինչը պետք է նշվի այսօր: Նվերներ հանձնելու արարողությունը պետք է նկարահանվեր և կենտրոնական հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվեր:

Դեպքը պատահել է փետրվարի 14-ին: Ուղղաթիրը վայրէջքի պահին պոչով հարվածել է ժայռին և ընկել գետնին: Անձնակազմը և հեռուստատեսային խումբը կարողացել են  դուրս գալ ուղղաթիռից, սակայն հետո ուղղաթիռը պայթել է: Այդ ժամանակ զոհվել են երկրի առևտրի նախարարը, Պխեն-Պուկտո նահանգի առևտրի գերատեսչության պետը և երեք այլ պաշտոնյաներ:

Զոհվածների թաղումը  կհետաձգվի, քանի որ հիմա ԿԺԴՀ-ում երկրի նախագահ Կիմ Չեն Ինի  հոր ` Կիմ Չեն Իրի 70-ամյակի կապակցությամբ  ճոխ տոնախմբություն է և ժողովրդական զբոսանք, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Դիտվել է 929 անգամ:
Print Friendly

Leave a Reply