Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 16, 2012 12:56

Փետրվարի 16-ի` ժամը 11.30-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը: Բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհը: Մարալիկ-Լանջիկ հատվածում նույնպես առկա է սաստիկ բուք և վատ տեսանելիություն:

Կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:

Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

Դիտվել է 706 անգամ:
Print Friendly

Leave a Reply