ԱՄՆ 34-րդ նախագահը շփվում էր այլմոլորակայինների հետ. Պենտագոնի նախկին խորհրդական

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2012 11:36

Պենտագոնի նախկին խորհրդական Թիմթի Հուդը պատմել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դուայթ Էյզենհաուերը 3 գաղտնի հանդիպում է ունեցել այլմոլորակայինների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել  Նյու Մեքսիկոյում գտնվող գաղտնի ավիաբազայում, 1954-ին:

Ներկայումս Թիմթի Հուդը գրական գործունեությամբ  և ուֆոլոգիայով է զբաղվում : նա  հիշում է, որ ԱՄՆ նախագահը  ՀԴԲ-ի աջակցությամբ կազմակերպել է առնվազն 3 հանդիպում այլմոլորակայինների հետ, երկրաբնակների նախաձեռնությամբ: Իսկ այլմոլորակայինների հետ կապը տեղի է ունեցել հեռազգայական մեթոդներով, բազմաթիվ  վկաների ներկայությամբ.«Դա  այլմոլորակայինների ոչ առաջին և ոչ էլ վերջին այցելությունն էր երկիր»:

Նա համոզված է, որ այլմոլորակայինները միայն խոշոր տերությունների ներկայացուցիչների հետ չէ, որ շփվել են:

Ի դեպ, այդ փաստի մասին խոսել է նաև Նյու Հեմփշիրից մի պաշտոնյա` Հարի Մաքելռոյը: 2010-ին նա տեսել Էյզենհաուերին հասցեագրված մի փաստաթուղթ, որում ասվում էր, որ այլմոլորակայիններն Ամերիկա են ժամանել ու նրանք պատրաստ են հանդիպել պետության ղեկավարի հետ:

Պաշտպանության նախարարությունը սկսել է  փաստաթղթերի գաղտնազերծումը, ինչի հետևանքով պարզվել է, որ այլմոլորակայինների հետ շփվել է նաև Ուինսթոն Չերչիլը: Ուֆոլոգները նույնիսկ կարծում են, որ Չերչիլն այդ  նյութի շուրջ խորհրդակցել է Էյզենհաուերի հետ:

Թիմթի Հուդն ասում է, որ ցավոք այդ շփման ապացույցները չեն պահպանվել:

 

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply