Կրկին անփառունակ մրցելույթ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 16, 2012 11:25

Կանանց ֆուտբոլի Հայաստանի հավաքականը շարունակում է անփառունակ մրցելույթները: Մեր ընտրանին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 7-րդ խմբում է և 6-րդ պարտությունը կրեց:  Հայաստանի թիմը մրցակցի խաղադաշտում 0:6 հաշվով պարտվեց պորտուգալացիներին: Թիմերի առաջին խաղում Պորտուգալիայի ներկայացուցիչներն առավելության էին հասել 8:0 հաշվով:

Հայաստանի հավաքական 6 խաղից հետո առանց միավորի եզրափակում է 7-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Առաջատարը 4 խաղում նույնքան հաղթանակ տարած Դանիայի ընտրանին է:

Հայաստանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 1-ին Երևանում: Մրցակիցը` Ավստրիայի հավաքականն է:

Դիտվել է 749 անգամ:
Print Friendly

Leave a Reply