Եվրամիությունը կոչ Է արել վրաց ընդդիմությանը երկխոսություն սկսել իշխանությունների հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 28, 2009 13:17
Վրաստանի ընդդիմությունը եւ իշխանությունները բոլոր հիմնախնդիրները պետք Է լուծեն երկխոսության ճանապարհով.այդ մասին կիրակի հայտարարել Է Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Նա Թբիլիսիում հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին, քննարկել Վրաստանի ներքաղաքական իրադրությունը եւ թե քաղաքական ուժերն ինչ պետք Է անեն՝ իրադրությունը կայունացնելու համար: Նա առաջարկել է վրաց ընդդիմությանը երկխոսություն սկսել իշխանությունների հետ:
Ընդդիմության ներկայացուցիչները Եվրամիության հատուկ ներկայացուցչին տեղեկացրել են, որ վրացական բանտերում շարունակում են քաղբանտարկյալների պահել, իսկ ժողովրդավարության զարգացման առումով առաջընթաց պարզապես չկա:






Facebook
Tweet This
Email This Post
