Հելսինկի կմեկնի Հայաստանի 6 բռնցքամարտիկ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 16, 2012 11:15

Հայաստանի 6 բռնցքամարտիկներ կմասնակցեն մարտի 8-12-ը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայանալիք բռնցքամարտի միջազգային մրցաշարին:

Թիմի կազմում ըստ քաշային կարգերի ընդգրկված են հետևյալ մարզիկները՝ 49կգ՝ Կորյուն Սողոմոնյան, 52կգ՝ Նարեկ Աբգարյան, 56կգ՝ Արամ Ավագյան, 64կգ՝ Արա Պուլուզյան, 69կգ՝ Հրայր Մաթևոսյան, 75կգ՝ Անդրանիկ Հակոբյան:

Ներկայումս Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք Է անցկացնում Աբովյանում, նախապատրաստվելով ապրիլի 13-22-ը Թուրքիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին:

Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտիկերից առայժմ միայն Ա.Հակոբյանն Է Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել

Դիտվել է 816 անգամ:
Print Friendly

Leave a Reply