Քենեդի III-ն իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ Կոնգրեսում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2012 11:07

Փետրվարի 16-ին   կոնգրեսականի տեղի համար իր  նախընտրական քարոզարշավն է սկսել «Քենեդիների տոհմից»  Ջոզեֆ Քենեդի III-ը:

Ջոզեֆ Քենեդի III-ի ընտանիքը բոլորովին վերջերս է տեղափոխվել  Բրուքլին, որը 4-րդ ընտրամարզն է Կոնգրեսի ընտրությունների համար: Ներկայումս Ջոզեֆ Քենեդի III-ը 31 տարեկան է, նա նախկին կոնգրեսական Ջոզեֆ Քենեդի II-ի որդին է, Ռոբերտ Ֆ. Քենեդու թոռը: Ջոզեֆն ավարտել է Սթենֆորդի համալսարանն ու Հարվարդի իրավունքի դպրոցը: Մինչև 2012-ի հունվար ամիսը եղել է  Միդլսեկս մարզի դաշնային դատախազի տեղակալը:

Այս ճանաչված ընտանիքը 63 տարի ԱՄՆ իշխանական կառույցներում  տարբեր պաշտոններ  է զբաղեցրել:

Ջոզեֆն առաջին անգամ է իր թեկնածությունն առաջադրում , սակայն արդեն նախընտրական քարոզարշավներին մասնակցության փորձ ունի: 2006-ին նա իր երկվորյակ եղբոր` Մեթի հետ   աշխատել է իր բարեկամ Էդվարդ Քենեդու նախընտրական շտաբում:

 

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply