Հրդեհ բնակարանում, անասնագոմում և մեքենայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 16, 2012 11:00

Փետրվարի 15-ին` ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 30 շենքի 35-րդ բնակարանի պատշգամբում: Դեպքի վայր են մեկնել  երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղքը,ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը15.21-ին,մարվել`15.25-ին: Մ.Թադևոսյանին պատկանող բնակարանի պատշգամբում այրվել է աղբ և պատշգամբի դուռը:

Նույն օրը`ժամը19.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.25-ին, մարվել`19.28-ին: Այրվել է Գ.Հակոբյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 20 ՍԼ 845 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Նույն օրը`ժամը 23.00-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում` Մասիս քաղաքի 7-րդ փողոցի թիվ 8 տան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.38-ին, մարվել`02.56-ին: Այրվել են Գ.Քայայանին պատկանող անասնագոմի տանիքը` 5քմ մակերեսով և տանիքում` 700 հակ անասնակեր:

 

Դիտվել է 743 անգամ:
Print Friendly

Leave a Reply