Թումանյանի թբիլիսյան բնակարանը կգնվի 145 հազար դոլարով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 16, 2012 10:38

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի առք ու վաճառքի գործարքը կիրականացվի հաջորդ շաբաթ: Ինչպես «Արմենպրես»-ին Թբիլիսիից տեղեկացրեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, բնակարանի սեփականատեր Արչիլ Լեժավան 145 հազար դոլար է գնահատել իր բնակտարածքը, որին համաձայնել են Ղուկասյան եղբայրները` Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա եղբայրը: «Գնման վերաբերյալ նախնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել, եւ գործարքը կիրականացվի հաջորդ շաբաթ, որից հետո տունը կանցնի հայկական կողմին»,- ասաց ՀԳՄ նախագահը:  Լեւոն Անանյանը նշեց, որ գործարքի իրականացումից հետո միայն կորոշվի, թե ինչպես կլուծվի տան նորոգման հարցը, ապա` թե տարածքը ինչ գործառույթ պետք է ունենա:

Վրաստան մեկնած հայկական պատվիրակության կազմում են եւ բանակցություններին մասնակցել են ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, Գյումրիի քաղաքապետի զարմիկը` ԱԺ պատգամավոր Արտյոմ Ղուկասյանը, եւ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Ղուկասյան եղբայրները ցանկություն էին հայտնել գնել մեծանուն բանաստեղծի բնարականը, երբ այն կորցնելու վտանգ կար:

 

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply