Անմասն մնացին մեդալներից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 16, 2012 10:37

Մոսկվայում ավարտված շախմատի «Աերոֆլոտ» փառատոնի A մրցաշարում հայ շախմատիստներն անմասն մնացին խաղարկված պարգևներից: Լավագույն ցուցանիշն ունի Հրանտ Մելքումյանը, որը 9 հնարավորից վաստակած 6 միավորով 4-8-րդ տեղերը բաժանողների խմբում է: 9-25-րդ տեղերը զբաղեցնողների թվում են` Կարեն Գրիգորյանը և Վլադիմիր Հակոբյանը` 5,5-ական միավոր: Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Գրիգորյանցն 4,5 միավոևով 37-49 տեղերը գրավածների խմբում է: Իսկ առաջին երեք տեղերը միատեսակ ցուցանիշով` 6,5-ական միավորով զբաղեցրին Լեհաստանի ներկայացուցիչ Մարտելը, ուկրաինացիներ Կորոբովը և Էլյանովը:

B մրցաշարում հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Ջանը, որը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: 9-24-րդ հորիզոնականները զնաղեցնողների խմբում են` Հովհաննես Հայրապետյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Քոթանջյանը` 6-ական միավոր:


Դիտվել է 733 անգամ:
Print Friendly

Leave a Reply