Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված խորհրդաժողով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 17, 2012 0:03

Փետրվարի 15-ին Թեհրանի պետական համալսարանում ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության,  ԻԻՀ  ԱԳՆ  ԱՊՀ  և սահմանակից երկրների գլխավոր վարչության, Թեհրանի համալսարանի Կովկասագիտության ուսումնասիրությունների  կենտրոնի և Հայկական  հարցերի  ուսումնասիրության կենտրոնի` Հուսկի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդաժողով`  նվիրված Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցել են ԻԻՀ մեջլիսի ներկա և նախկին պատգամավորներ, ԻԻՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, Թեհրանի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, իրանահայ համայնքի անդամներ և լրագրողներ:

 

Խորհրդաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել  աշխատանքային այցով  Իրանում գտնվող ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նա շնորհավորել է ներկաներին  երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 20-ամյակի կապակցությամբ:

 

Այնուհետև ելույթներով հանդես են եկել ԻԻՀ  ԱԳՆ  ԱՊՀ  և սահմանակից երկրների գլխավոր վարչության պետ Մոհամմադռեզա Մորշեդզադեն, Թեհրանի համալսարանի պրոռեկտոր Աբդոլռեզա Սեյֆը, ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, Թեհրանի համալսարանի Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, ԻԻՀ մեջլիսի նախկին պատգամավոր տիկին Էլահե Քուլայեն, Իրան-Հայաստան առևտրի տան նախագահ Լևոն Ահարոնյանը, ՀՀ-ում ԻԻՀ նախկին դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին:

 

Ելույթ ունեցողները բարձր են գնահատել երկու բարեկամ և հարևան երկրների 20-ամայա հարաբերությունները` նշելով, որ բազմաբնույթ համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը  հասել է  գործնական և փոխշահավետ բարձր մակարդակի, ինչը ներկայումս արագ եւ վերընթաց զարգացում է ապրում:

 

Խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացվեց ԻԻՀ-ում  ՀՀ դեսպանության դեսպանորդ Գառնիկ Բադալյանի Հայաստան-Իրան հարաբերությունները 20 տարեկան են  գիրքը:

 

 

Սեմինարի շրջանակներում  տեղի է ունեցել իրանահայ գրող, բանաստեղծ և թարգմանիչ Խաչիկ Խաչերի արևմտահայ բանաստեղծ Զահրատի բանաստեղծությունների պարսկերեն թարգմանված ժողովածուի շնորհանդեսը:

 

 

Դիտվել է 693 անգամ:
Print Friendly

Leave a Reply