«Հայկական նախագծի» համահեղինակ. Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2012 9:46

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նկատմամբ Թուրքիայի արձագանքը ցույց է տալիս, որ պրն Էրդողանը ցանկանում է  թուրք հանրության շրջանում բացասական զգացմունքներ առաջացնել Ֆրանսիայի նկատմամբ, ինչպես դա արեց Իսրայելի պարագայում:  Այդ մասին «Armenian Weekly» թերթին տված  հարցազրույցում հայտարարել է ֆրանսիացի քաղաքական գործիչ,  օրենքի համահեղինակ Գարո Յալիչը:

«Երկրորդը` կարծում եմ, որ եթե Թուրքիան ցանականում է դառնալ ԵՄ մաս, ապա Անկարային անհրաժեշտ է ընդունել նման տիպի օրենքները: Օրենքի հիմնական նպատակն ատելության սերմանման արգելումն է»,-հայտարարել է նա:

Պատասխանելով հարցին, թե Ֆրանսիայում ավելի շատ թուրքեր են ապրում, թե հայեր,  քաղաքական գործիչն ասել է, որ պաշտոնապես թուրքերն ավելի շատ են: «Սակայն հնարավոր չէ որոշել ֆրանսահայերի թիվը: Նրանցից շատերը Ֆրանսիա են եկել 18-րդ դարի 90-ականներին  եւ  անցած դարի սկզբին:  Եղել են շատ խառն ամուսնություններ, եւ իրական թիվը հնարվոր չէ նշել»,-ասել է Յալիչը:

Նրա խոսքով` թուրք առաջնորդները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն իրենց քաղաքացիներին` բաձրագոչ հայտարարություններով հանդես գալու փոխարեն: «Ավելի քան 100 հազ. թուրք է աշխատում ֆրանսիական ընկերություններում: Ամեն տարի ֆրանսիացի զբոսաշրջիկներն ավելի քան մեկ մլն եվրոյի եկամուտ են բերում Թուրքիային: Նրանք մոռանում են այդ մասին»,-ընդգծեց նա:

«Եթե մենք շոկային թերապիա չկիրառենք, Թուրքիան երբեք իր մեջ քաջություն չի գտնի ետ նայելու եւ իր պատմության հետ առերեսվելու համար: Մենք պետք է ապագա կառուցենք: Գրեթե հարյուր տարվա ժխտողականությունից հետո: Բավական է. ոչ հայերը, ոչ թուրքերն արժանի չեն դրան»,-եզրափակել է քաղաքական գործիչը:

 

NEWS.am

 

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply