Հրդեհ Հոնդուրասի բանտում`զոհվել է ավելի քան 350 մարդ, հարյուրավորները փախել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2012 9:22

Հոնդուրասի ոստիկանությունը պարզում է Կոմա-Յանգուա դեպարտամենտի բանտում բռնկված հրդեհի պատճառները: Վերջին տվյալների համաձայն ողբերգության զոհ է  դարձել ավելի քան 350  մարդ, տասնյակները ստացել են լուրջ այրվածքներ: Հարյուրավոր հանցագործներ,  օգտվելով խուճապից , փախել են :

Նախնական վարկածով արտակարգ իրավիճակի պատճառը կարճ միացումն է եղել: ԶԼՄ-ները գրում են, որ հրդեհը բռնկվել է ապստամբության ժամանակ: Այն իբր նախապատրաստել էին կալանավորների ազգականները:

Հրդեհի վայրում շարունակում են աշխատել ոստիկաններն ու հրշեջները: Երկրի նախագահ Պորֆիրի օ Լոբոն խոստացել է թափանցիկ և մանրակրկիտ հետաքննություն  անցկացնել:

Դիտվել է 962 անգամ:
Print Friendly

Leave a Reply