Թուրքահայ երգչուհի Սիբիլն առաջին անգամ հանդես կգա Նյու Յորքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2012 9:16

Հայկական եկեղեցու երգչախմբի երիտասարդ երգչուհի Սիբիլը 2010 թ-ին ուշադրության  էր արժանացել եւ նվաճել Թուրքիայի բնակիչների սիրտը: Թերթերը գրել էին, թե «առաջին անգամ հայ երգչուհու ձայն է  լսվում Ստամբուլում»:

Ինչպես տեղեկացնում է «The Armenian Mirror-Spectator»-ը, Սիբիլն ու նրա քույրը` Կարինը ծնվել են Ստամբուլում:  Նրանց ազգանունը Թորոսյանից դարձել էր Պեկտորոսօղլու: Սիբիլին անվաել են ի պատիվ հայտնի հայ գրող Զաբել Ասատուրի, ով ներկայնում էր Սիբիլ կեղծանունով:

2011թ. ամռանը Սիբիլը Հայաստանում հանդես էր եկել համահայկական խաղերի բացման արարողությանը, եւ նրան լսել էր ողջ Սփյուռքը:

Մարտի 31-ին  Սիբիլն առաջին անգամ հանդես է գալու Նյու Յորքում, «Bergen County Academies»  սրահում: Միջոցառման հովանավորը Հայ օգնության կոստանդնուպոլսյան հանրակցությունն է (CARS): Միջոցառման համանախագահները Թամարա Կայսրայնն ու Հիլդա Նիշանյանն են: «Այդ երեկո Սիբիլին կնավագակցեն երաժիշտներ ինչպես Թուրքիայից, այնպես էլ ԱՄՆ-ից: «Շուշի» պարային խումբը եւս հանդես կգա նրա հետ»,-ասել է Կայսրյանը:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

 

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply