Մահմուդ Ահմադինեժադ. Հարևան որոշ երկրներ արևմտյան ռումբերով են վերազինվում, իսկ Արևմուտքն անհիմն մեղադրում է Իրանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 15, 2012 19:22

Իրանի հարևան որոշ երկրներ նոր ռումբերով են վերազինվում, իսկ Արևմուտքն անհիմն մեղադրում է Իրանին:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր միջուկային ոլորտի մի շարք նոր նախագծերի գործարկման առթիվ կազմակերխված միջոցառման ժամանակ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Իրանի նախագահը, խիստ քննադատության ենթարկելով արևմտյան երկրներին, նշել է, որ գերտերությունները դեմ են որոշ երկրների առաջընթացին:

Հիշեցնենք, որ ԻԻՀ նախագահը, վերջերս անդրադառնալով վերը նշված թեմային, նշել էր. «Իրանը ատոմային ռումբ ստեղծելու կարիք չունի, եթե Իրանը ցանկանա ինչ-որ բան ստեղծել, ապա ոչ ոքից չի վախենա, եթե ցանկություն ունենա որևէ մեկին հարվածելու, ապա դա անաղմուկ կիրականացնի»

Panorama.am

Դիտվել է 794 անգամ:
Print Friendly

Leave a Reply