«Փյունիկը» հաղթեց «Ուլիսին»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 28, 2009 12:47

Երեկ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացած ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի շրջանակում կայացած խաղում «Փյունիկը» հաղթեց «Ուլիսին»`2:1:

Հանդիպման 18-րդ րոպեին հաշիվը բացեց «Փյունիկի» խաղացող Ալբերտ Թադևոսյանը: Սակայն 44-րդ րոպեին «Ուլիսի» ֆուտբոլիստ Արթուր Քոչարյանը 11 մ-ոց տուգանային հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը`1:1:

Այսուհանդերձ, «Փյունիկի» հարձակվող Մարկոս Պիզելին 52-րդ րոպեին խփեց հաղթական գնդակը`դարձնելով հաշիվը 2:1: Վաստակած 50-ական միավորով աղյուսակը գլխավորում են «Միկան» և «Փյունիկը»: «Ուլիսը» ունի 43 միավոր: Մրցանակային 3-րդ տեղին հավակնում է նաև «Բանանցը», որը վերջինիցս ետ է մնում 2 միավորով: Իսկ չեմպիոնի կոչման համար պայքարն առաջիկա տուրերում կընթանա «Միկայի» և «Փյունիկի» միջև:

Դիտվել է 1224 անգամ:
Print Friendly

Leave a Reply