ԱԺ պատվիրակությունը կմասնակցի «ԼՂՀ անկախության 20-ամյակը. Իրողություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 15, 2012 18:45

Փետրվարի 17-18-ը Ստեփանակերտում տեղի կունենա «ԼՂՀ անկախության 20-ամյակը. Իրողություններ եւ հեռանկարներ» թեմայով ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով:

Գիտաժողովին կմասնակցի նաեւ Հայաստանի խորհրդարանական  պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:  Պատվիրակության կազմում են պատգամավորներ Վահե Հակոբյանը, Արամ Սաֆարյանը, Գագիկ Մելիքյանը, Լիլիթ Գալստյանը, Կարինե Աճեմյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:

 

Դիտվել է 844 անգամ:
Print Friendly

Leave a Reply